Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 235
Հոդված 235.
Առավոտյան ստուգման համար վաշտի հերթապահի «Վա~շտ առավոտյան ստուգման շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) նշանակված տեղում շարում են իրենց ստորաբաժանումները, գործուղվածները շարվում են ձախ թևում: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի ավագին զեկույց է տալիս առավոտյան ստուգմանը վաշտի պատրաստ լինելու մասին: Վաշտի ավագի հրամանով դասակների հրամանատարների տեղակալները և ջոկերի հրամանատարները կատարում են առավոտյան ստուգումը: