Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 179
Հոդված 179.
Համալրման եկած անձնակազմից գնդի հրամանով կազմավորվում է առանձին ստորաբաժանում, նշանակվում են ստորաբաժանման հրամանատար, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրա տեղակալ, որպես հրամանատարներ ու հրահանգիչներ առանձնացվում են անհրաժեշտ թվով սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ:
Եկած համալրման բաշխումն ըստ գնդի ստորաբաժանումների կատարվում է 6-րդ հավելվածում նշված կարգով: