Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 195
Հոդված 195.
Ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է կայազորի պետի հրամանով: Վառարանային ջեռուցման դեպքում ջեռուցման կարգն ու ժամկետը, վառելիքի ընդունման ու բացթողման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:
Բոլոր կաթսայատները, կենտրոնական ջեռուցման համակարգերը, վառարաններն ու ծխնելույզները մինչև ջեռուցման շրջանի սկիզբը պետք է ստուգվեն, իսկ անսարքները` նորոգվեն: Ծխնելույզի մաքրումն իրականացվում է սահմանված ժամկետներում: