Հոդված 98
Հոդված 98.
Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է`
- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակման և դրանց կատարումն ապահովելու գործին.
- կազմակերպել և անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել, հաշվի առնելով յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը և վերաբերմունքը կրոնի հանդեպ, նրանց մեջ ձևավորել հավատարմություն Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ, զինվոր-քաղաքացու մարտական և բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ.
- կոնկրետ միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, անձնակազմի շրջանում իրավախախտումների կանխարգելման, զորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ստեղծման ուղղությամբ.
- գիտենալ գնդի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ավագի գործնական, բարոյահոգեբանական հատկանիշները.
- մասնակցել զինվորական կադրերի ուսումնասիրման, նրանց ռազմական-մասնագիտական որակավորման բարձրացման գծով տարվող աշխատանքին.
- ուսումնասիրել զինծառայողների տրամադրությունը, հասարակական կարծիքը և հոգեվիճակը, կազմել գնդի անձնակազմի ընդհանուր բարոյահոգեբանական բնութագիրը, միջոցառումներ իրականացնել զորական կոլեկտիվներում առողջ բարոյական մթնոլորտ պահպանելու ուղղությամբ.
- կազմակերպել և աշխատանք տանել զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի նկատմամբ սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ գիտենալ նրանց կարիքները և պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել հիմնավորված բողոքների և դիմումների ժամանակին կատարման, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման համար.
- զինծառայողներին, քաղաքացիական անձնակազմին տալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի մասին, կազմակերպել անձնակազմի հասարակական-պետական պատրաստությունը, ստորաբաժանումների հրամանատարներին սովորեցնել դաստիարակչական աշխատանքի սկզբունքները և մեթոդները.
- կազմակերպել ուսումնական գործի, մարտական հերթապահության, պահակային և ներքին ծառայությունների բարոյահոգեբանական ապահովվածությունը.
- կազմակերպել սպայական ժողովի, հասարակական խորհուրդների, գնդում գործող այլ մարմինների համագործակցությունը և գործնական օգնություն ցույց տալ նրանց.
- կապ պահպանել պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների, քաղաքացիների հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական խնդիրների լուծման, անձնակազմի դաստիարակության, զինվորական ծառայության քարոզչության և երիտասարդության զինվորական մասնագիտական կողմնորոշումը կազմակերպելու նպատակով.
- պայմաններ ստեղծել զինծառայողների հոգևոր դաստիարակության և մշակութային զարգացման համար, կազմակերպել անձնակազմի հանգիստը,
- վերահսկել դաստիարակչական աշխատանքի ընթացքում տեխնիկական միջոցների և կուլտուր-լուսավորչական գույքի նպատակային օգտագործումը, անձնակազմին պարբերական մամուլով և փոստային առաքումներով ժամանակին ապահովումը.
- կազմակերպել գնդում կատարած հանցագործությունների, պատահարների ու կարգապահական զանցանքների հաշվառումը.
- գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:
(98-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ` ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ԻՆԺԵՆԵՐԱԱՎԻԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԵՏԸ