Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 84
Հոդված 84.
Հրամանատարը (պետը) քաղաքացիական անձնակազմի աշխատանքային գործունեության հետ կապված հարցեր լուծելիս պարտավոր է խստորեն ղեկավարվել գործող օրենսդրությամբ, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հրամաններով ու դիրեկտիվներով:
Նա պատասխանատու է քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ճիշտ կազմակերպման, աշխատանքի արտադրողականության աճի համար պայմանների ստեղծման, աշխատանքային և արտադրական կարգապահության ապահովման, աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման, աշխատանքի ու կենցաղի պայմանների բարելավման համար: