Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 397
Հոդված 397.
Հրաձգարանում (ճամբարում) գտնվելու ժամանակ ներքին ծառայությունը գնդում և նրա ստորաբաժանումներում կազմակերպվում է ըստ Կանոնագրքի երկրորդ մասի և սույն գլխի դրույթների:
Գնդի հրամանատարը, սահմանելով օրվա կանոնակարգը, զինծառայողների ծառայողական ժամանակի ռեգլամենտը, հրաձգարանից (ճամբարից) ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման կարգը և ներքին կարգուկանոնի ուրիշ դրույթներ, պետք է հաշվի առնի ստորաբաժանումների խնդիրները վարժաուսուցման բարձրացման ուղղությամբ, նրանց դիրքավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ հրամանատարի (պետի) հրաձգարանում (ճամբարում) սահմանած ընդհանուր կանոնները: