Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 122

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 122.

Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի ավտոմոբիլային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է`

- մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում ավտոմոբիլային տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դուրս բերելու համար.

- միջոցներ ձեռնարկել մոտոռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու, ավտոմոբիլային տեխնիկայի ծառայության ժամկետները երկարացնելու համար, տարեկան առնվազն 2 անգամ ստուգել նրա տեխնիկական վիճակը.

- պլանավորել ավտոմոբիլային տեխնիկայի շահագործումը, դրա ամենօրյա օգտագործման համար վերակարգ սահմանել, իրականացնել մեքենաների` ժամանակին և սարքին վիճակում ուղերթ դուրս գալու և հավաքակայան վերադառնալու հսկողությունը.

- մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները.

- կատարել ավտոմոբիլային տեխնիկայի պատահարների վերլուծություն, բացահայտել դրանց ծագման պատճառները, միջոցառումներ մշակել և իրականացնել դրանց կանխարգելման համար.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման, սպասարկման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:

ԳՆԴԻ ՎԱՌԵԼԻՔԻ և ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։