Հոդված 241
Հոդված 241.
Պարապմունքները սկսվում և ավարտվում են ազդանշանով` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին:
Պարապմունքների գնալուց առաջ ջոկերի հրամանատարները և դասակի հրամանատարների տեղակալները ստուգում են ենթակաների ներկայությունը և զննում` սահմանված ձևո՞վ են, արդյոք, նրանք հագնված, ճի՞շտ են, արդյոք, կրում ռազմական հանդերձանքը և լիցքավորված չէ՞, արդյոք, զենքը:
Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո ստորաբաժանումների հրամանատարները պետք է անձամբ ստուգեն ողջ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնամարզական միջոցների առկայությունն ու լրակազմությունը, ինչպես նաև հրազենի և զինամթերքի առկայությունը: Զենքը և պահեստատուփերի պայուսակները ստուգում են ջոկերի հրամանատարները: Ստուգման արդյունքների մասին զեկույց է տրվում ըստ վերադասության: Չօգտագործված զինամթերքը և պարկուճները հանձնվում են սահմանված կարգով:
Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո իրականացվում է զենքի և սակրային գործիքի մաքրում, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև մաքրվում են պարապմունքների անցկացման վայրերը:
(241-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ՆԱԽԱՃԱՇԸ, ՃԱՇԸ և ԸՆԹՐԻՔԸ