Հոդված 246
Հոդված 246.
Ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրան տրված չեն «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կամ «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժերը, շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի: Զինծառայողների արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:
Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո: Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը):
Գումարտակի հրամանատարի թույլտվությամբ վաշտի հրամանատարը ժամկետային ծառայության զինծառայողներին հարգելի պատճառով կարող է արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):
Արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը կարգավորում են դասակների հրամանատարների տեղակալները:
Հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:
Ժամկետային ծառայության զինվորների արձակումն իբրև խրախուսանք կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի պահանջներին համապատասխան:
(246-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)