Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 49

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 49.

Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրամաններով:

Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց:

Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվորական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե´ր» հրամանը:

«Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած զինծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները, գլխարկ դրած դեպքում, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս:

Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է «Ազա~տ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ» դիրքը կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։