Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 66
Հոդված 66.
Շարքից դուրս հրաման տալիս կամ ստանալիս` զինծառայողները պարտավոր են ընդունել շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելիս` ձեռքը հպել նրան և թողնել:
Զեկուցելիս կամ զեկույց ընդունելիս զինծառայողը ձեռքը իջեցնում է զեկույցն ավարտելուց հետո: Եթե զեկույցից առաջ տրվել է «Զգա´ստ» հրաման, ապա զեկուցողը պետի «Ազա´տ» հրամանի դեպքում կրկնում է այն և ձեռքն իջեցնում գլխարկից: