Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 94.1. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 94.1. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը

Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` ուղեցույց փաստաթղթերի պահանջների համաձայն` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման, մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի և միջոցների մշտական մարտական կիրառման պատրաստականության և նրանց` մինչև գնդի պաշտպանությանն անցնելը ղեկավարման, մարտական հերթապահություն ստանձնող ուժերի և միջոցների սահմանված կարգով նախապատրաստման ու ժամանակին հերթափոխի կատարման, մարտական հերթապահության մշտապես կատարելագործման, ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների անվնաս վիճակում պահպանման, ինչպես նաև այլ նյութական միջոցների ու սարքավորումների ըստ նշանակության կիրառման, մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների սահմանման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Նա անմիջականորեն ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները` վերջինիս ցուցումով:

Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալի ծառայության առանձնահատկությունները դրսևորվում են հիմնականում խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ նա կատարում է իր պարտականությունները` համաձայն գնդի հրամանատարի կայացրած որոշման, և գնդի պաշտպանության տեղամասի մեկուսացված (առանձին) ուղղություններից մեկում ղեկավարում է մարտական գործողությունները:

(94.1 հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։