Անցնել բովանդակությանը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 16 · ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: (117-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)

&#9878Հոդված 118. Ծեծը

Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

(118-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

&#9878Հոդված 119. Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը

(վերնագիրը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն)

1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,

4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

6) առանձին դաժանությամբ,

7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

(119-րդ հոդվածը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն)

&#9878Հոդված 120. Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

(120-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։