Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 191. Վարկը ոչ նպատակային օգտագործելը

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 191. Վարկը ոչ նպատակային օգտագործելը

1. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում: (191-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

&#9878Հոդված 192. Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում

1. Գույքը կամ գույքային իրավունքները, գույքի, նրա չափի մասին տեղեկությունները, գույքի գտնվելու վայրի կամ այլ տեղեկություններ թաքցնելը, պարտապանի կողմից «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարչին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, ներկայացվող հայտարարագրում տվյալներ խեղաթյուրելը, գույքագրմանը խոչընդոտելը, գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելը, գույքը ոչնչացնելը կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելը, ինչպես նաև պարտապանի տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական և այլ փաստաթղթեր թաքցնելը, ոչնչացնելը, կեղծելը, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

2. Պարտապանի փաստացի անվճարունակության մասին իմացող պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանձին պարտատերերի գույքային պահանջներին ապօրինի բավարարում տալը՝ ակնհայտորեն ի վնաս այլ պարտատերերի, հավասարապես՝ պարտատիրոջ կողմից նման բավարարումն ընդունելը, եթե վերջինս տեղյակ էր սնանկ պարտապանի կողմից ի վնաս այլ պարտատերերի իրեն տրված նախապատվության մասին, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն օրենսգրքի 193-րդ և 194-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն օրենսգրքի 196-199-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(192-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., լրաց. 10.06.09 ՀՕ-149-Ն, 12.12.19 ՀՕ-295-Ն)

&#9878Հոդված 193. Կանխամտածված սնանկությունը

Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

(193-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-145-Ն, խմբ. 10.06.09 ՀՕ-149-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-106-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-295-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։