Հոդված 7. Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը
Հոդված 7. Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը
1. Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:
2. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում:
⚖Հոդված 8. Անձնական պատասխանատվության սկզբունքը
Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար:
⚖Հոդված 9. Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը
1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:
2. Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է:
⚖Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
1. Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
2. Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:
(10-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)