Հոդված 374. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
Հոդված 374. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(374-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)
⚖Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը
1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
(375-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)
⚖Հոդված 376. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ
1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: (376-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, լրաց., փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)