Անցնել բովանդակությանը
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

2. Այդ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար:

&#9878Հոդված 3. Քրեական պատասխանատվության հիմքը

Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

&#9878Հոդված 4. Քրեական օրենսդրության սկզբունքները

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա:

&#9878Հոդված 5. Օրինականության սկզբունքը

1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։