Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-06-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 21. Հանցագործությունների կրկնակիությունը

գործել է մինչև 2022-06-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Հանցագործությունների կրկնակիությունը

(հոդվածն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

&#9878Հոդված 22. Հանցագործությունների ռեցիդիվը

1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝

1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.

2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

3. Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից՝

1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։