Հոդված 378. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
Հոդված 378. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
⚖Հոդված 379. Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը
Պետի (հրամանատարի) կողմից առանց մարտի պարագաներով հարկադրված լինելու՝ ամրությունները, մարտական տեխնիկան և մարտ վարելու այլ միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
(379-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)