Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 20 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 108. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 108. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցություններն իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող անձինք` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում:

Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ դիմումը, ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի՝ մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:

Մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ.

2) տեղեկանք` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում են միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

6. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

(108-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։