Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը
Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը
1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Քվեատուփը, տեխնիկական սարքավորումները, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները:
(61-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)