Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 28 · Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 136. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 136. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

1. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուի վրա տարածվում են մինչև համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև դատական ակտի ընդունումը:

Գրանցված ավագանու անդամի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 133-րդ կամ 135-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Իսկ կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Ավագանու անդամի թափուր մանդատ առաջանալու դեպքում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց ինքնաբացարկի դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ ինքնաբացարկի մասին դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։

2. Թեկնածուներն ունեն համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

(136-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։