Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

գործել է մինչև 2025-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2․ Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ՝ արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների նախնական և վերջնական ցուցակները՝ որոնման հնարավորությամբ, պետք է պարունակեն տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին:

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:

5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

6. (մասն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-202-Ն)

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, որոնք պահպանվում են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:

(13-րդ հոդվածը խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, խմբ., լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ. 10.09.24 ՀՕ-335-Ն)

(13-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։