Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 9 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 51. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 51. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի (բացառությամբ Երևանի) ավագանու անդամներ ընտրվելու, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների.

9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) գրանցում է Ազգային ժողովի ընտրված պատգամավորներին, Երևանի ավագանու ընտրված անդամներին, տալիս է համապատասխան վկայական.

12) նշանակում է Երևանի ավագանու նոր ընտրություններ.

13) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.

14) մշակում և հրապարակում է ուսումնական նյութեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների և ընտրողների համար.

15) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

16) հաստատում է քվեատուփի նմուշը և տեխնիկական բնութագիրը.

17) իրականացնում է ընտրությունների վերաբերյալ հանրային իրազեկում.

18) գրանցում է Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

19) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

20) տալիս է սույն օրենսգրքի կատարումն ապահովող պարտադիր կատարման ենթակա հրահանգներ.

21) ուժը կորցրած է ճանաչում ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականը, եթե համապատասխան որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտվել են սույն օրենսգրքի պահանջները.

22) սահմանում է տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման, ինչպես նաև այդ սարքավորումների հիշողության կրիչների օգտագործման և պահպանման կարգը.

23) սահմանում է քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող այն փաստաթղթերի տեսակները, որոնք կարող են օգտագործվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ.

24) սահմանում է քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները.

24.1) գրանցում է հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը.

24.2) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը և լրացման կարգը.

24.3) սահմանում է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու նոտարական կարգով տրված հայտարարության ձևը.

24.4) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների վավերականության հաստատման կարգը.

24.5) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը.

24.6) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցը.

24.7) իրականացնում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.

25) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության մասին:

Այս հաղորդումը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ազգային ժողովին՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու և անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս, պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման և անցկացման և արդյունքների ամփոփման նոր կարգ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փորձարարական ծրագիրը կարող է իրականացվել ոչ ավելի, քան 2000 ընտրող ունեցող համայնքներում, և տարեկան ոչ ավելի, քան տասը համայնքում:

(51-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, 13.06.18 ՀՕ-348-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։