Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 28 · Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 137. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 137. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

1. Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

2. Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անունը, ազգանունը ցուցակից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։

(137-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։