Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 25 · ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126. Ընտրվելու իրավունքը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 126. Ընտրվելու իրավունքը

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:

(126-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց., փոփ. 24.03.21 ՀՕ-158-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։