Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 30 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

2. Եթե ավագանու ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

3. Եթե ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այդ դեպքում ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

4. Ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

5. Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

6. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումն ընդունվում է՝

1) եթե քվեարկված միակ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցությունը լուծարվել է.

3) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

4)

8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։

(142-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի վերնագիրը, 7-րդ և 8-րդ մասերը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։