Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 64. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 64. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝

1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.

2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․

3) ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.

4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով քվեարկություն.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ մասնագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգում է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրում է ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպում է տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը սոսնձվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ անցկացված վիճակահանության՝ տրամադրում նրանց, հանում է քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով հատկացնում է քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին։ Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ հատկացվում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Եթե միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ, ապա յուրաքանչյուր ընտրության համար հատկացվում է հարյուրական ինքնասոսնձվող դրոշմանիշ: Կատարված գործողությունների մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

(64-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։