Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 85. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 85. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում:

3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների և նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը։

4. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

(85-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։