Հոդված 138. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը հեռուստատեսությամբ և ռադիոյով
Հոդված 138. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը հեռուստատեսությամբ և ռադիոյով
(վերնագիրը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 15 րոպե:
Մարզկենտրոնների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` տվյալ մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 20 րոպե:
2. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։
(138-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)