ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 20 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Հոդված 109. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը
Հոդված 109. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:
2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը:
(109-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)