Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 86. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

գործել է մինչև 2025-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 86. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

(վերնագիրը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) (կետն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո.

4) կուսակցությունը լուծարվել է.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

6) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

7) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից:

5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Թեկնածուի գրանցումը մերժվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

(86-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց. 29.12.20 ՀՕ-2-Ն)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։