Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը
Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը
1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված նվիրատվություններից։
2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ նվիրատվություն կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։
3. Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամ նվիրատվություն կատարել առավելագույնը նվազագույն աշխատավարձի 5 000-ապատիկի չափով գումար։
4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ։
5. Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում սույն մասով սահմանված ուղղություններով կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 200 000-ապատիկը չգերազանցող գումար:
(92-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)