ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
Հոդված 101. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում
Հոդված 101. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում
1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին ու պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
2. Մահացած դատապարտյալի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին։ Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։