Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 8. Դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցների կիրառման համարժեքության և պիտանիության սկզբունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցների կիրառման համարժեքության և պիտանիության սկզբունքը

1. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները՝ պատիժների կատարման սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական, հոգեթերապևտիկ և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը, պետք է պիտանի և համարժեք լինեն դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։