Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 21 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 112. Դատապարտյալի կրթությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 112. Դատապարտյալի կրթությունը

1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի ֆորմալ կրթությունը՝ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին:

2. Սովորող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։