Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 23 · ՊԱՏԻԺ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 125. Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 125. Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները

1. Բողոքը քննվում և որոշումն ընդունվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոքը վերադաս մարմնի կողմից ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում։

2. Դատապարտյալի և ստորադաս մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝

1) դատապարտյալը` իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

2) ստորադաս մարմինը` դատապարտյալի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում վերադաս մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես ստորադաս մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է ստորադաս մարմնի վրա, և հակառակը:

4. Բողոքի քննության համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով, եթե այն քննելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ այդ մասին պատշաճ ծանուցելով բողոք բերող անձին:

5. Վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքների քննության ժամանակ յուրաքանչյուր դեպքում վերադաս մարմինը պետք է գնահատի գործողությունների բնույթը, ինտենսիվությունը և առաջացրած ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի հետևանքները, տուժողի տարիքը, սեռը, առողջական վիճակը և վերաբերելի այլ հանգամանքներ:

6. Քննարկելով բողոքը` վերադաս մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականության մասին կամ

2) բողոքը մերժելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։