ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 21 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 113. Դատապարտյալի մասնագիտական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությամբ մասնագիտական պատրաստումը
Հոդված 113. Դատապարտյալի մասնագիտական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությամբ մասնագիտական պատրաստումը
1. Քրեակատարողական հիմնարկում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված միջոցների հաշվին կարող է կազմակերպվել մասնագիտություն չունեցող դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն կամ մասնագիտական պատրաստում՝ ոչ ֆորմալ կրթությամբ, որում դատապարտյալները ներգրավվում են իրենց ցանկությամբ: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որ աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։