ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 22 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 114. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը
Հոդված 114. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը
1. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում առաջին անգամ ազատազրկման դատապարտված անչափահասները։
2. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները պատիժ են կրում նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում։
3. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններից կարող են տեղափոխվել անվտանգային գոտու մեղմ պայմաններ՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո։