Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 20 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 106. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 106. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը

1. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

2. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը։ Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ դրա անհապաղ կատարման անհնարինության դեպքում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։

3. Նախազգուշացումը հայտարարվում է բանավոր կամ գրավոր:

3.1. Սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:

4. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այնտեղ պահելու ժամկետը։

5. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը չի կարող նշանակվել և կիրառվել:

6. Ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե դատապարտյալի առողջական վիճակը թույլ չի տալիս վերջինիս տեղափոխել պատժախուց:

7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:

8. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։

9. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժների կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ։

(106-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն, խմբ. 25.03.26 ՀՕ-117-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-297-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։