Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

Հոդված 98. Ազատազրկման կատարման պայմանների առանձնահատկությունները միջին և բարձր անվտանգության գոտիներում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 98. Ազատազրկման կատարման պայմանների առանձնահատկությունները միջին և բարձր անվտանգության գոտիներում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար

1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխվում է միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ երեք տարի խիստ պայմաններում պատժի կրումից հետո՝ պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար վերջին մեկ տարում տույժեր չունենալու դեպքում։

2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխվում է բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններ ութ տարի խիստ պայմաններում պատժի կրումից հետո՝ պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար վերջին մեկ տարում տույժեր չունենալու դեպքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։