Հոդված 73. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը և գաղտնի քննչական գործողությունները քրեակատարողական հիմնարկներում
Հոդված 73. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը և գաղտնի քննչական գործողությունները քրեակատարողական հիմնարկներում
1. Քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ապահովելու, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով:
2. Քրեական վարույթի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ:
3. Քրեակատարողական հիմնարկներում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործունեությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում նման լիազորություններով օժտված այլ մարմիններ: