ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 17 · ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հոդված 84. Դատապարտյալի կողմից հեռուստահաղորդումների և ֆիլմերի դիտումը, ռադիոհաղորդումների ունկնդրումը
Հոդված 84. Դատապարտյալի կողմից հեռուստահաղորդումների և ֆիլմերի դիտումը, ռադիոհաղորդումների ունկնդրումը
1. Դատապարտյալներին, բացառությամբ պատժախցում պահվող դատապարտյալների, թույլատրվում է աշխատանքից ազատ ժամերին դիտել հեռուստահաղորդումներ և ֆիլմեր, բացառությամբ օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի ժամանակի։
2. Դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով սեփական միջոցների հաշվին կարող են ձեռք բերել հեռուստացույցներ և ռադիոընդունիչներ կամ ստանալ դրանք մերձավոր ազգականներից և այլ անձանցից։
3. Դատապարտյալներին թույլատրվում է ունկնդրել ռադիոհաղորդումներ, բացի օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի ժամանակից։