Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 66. Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 66. Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը

1. Դատապարտյալը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է միջին անվտանգային գոտում, կարող է տեղափոխվել բարձր անվտանգային գոտի կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:

2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի է տեղափոխվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը։

3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի տեղափոխված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է միջին անվտանգային գոտու համար` սույն օրենսգրքով և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ, չփակվող ընդհանուր խցում և օգտվում է ամենօրյա երկժամյա զբոսանքի իրավունքից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։