Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հոդված 158.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 158.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագրի կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքի հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի ներկայացուցիչը:

3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացված որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:

4. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է համապատասխանաբար Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի, դատապարտյալի և նրա փաստաբանի դիրքորոշումները, եթե դատապարտյալը փաստաբան ունի, իսկ տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) ներկա լինելու դեպքում՝ նաև նրա դիրքորոշումը:

5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության համար անհրաժեշտ նյութերն իր տրամադրության տակ ունենալուց հետո դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին:

6. Դատարանի որոշումը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:

(158.1-ին հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-33-Ն)

(16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 18.06.26 ՀՕ-247-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։