Հոդված 20. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները
Հոդված 20. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները
1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներն իրականացվում են անհատական, խմբային և մասնագիտական միջամտության, այդ թվում՝ հոգեբանության, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության գիտականորեն և փաստահեն ապացուցված մեթոդներով և ձևերով:
2. Դատապարտյալների վերասոցիալականացման հիմնական միջոցներն են՝
1) պատժի կատարման կարգն ապահովելը.
2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը.
4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը.
5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
3. Վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման համար պատիժ կատարող մարմնում և հիմնարկում նախատեսվում են համապատասխան պայմաններ, այդ թվում՝ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ: