ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 21 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 111. Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավելը
Հոդված 111. Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավելը
1. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր գրավոր համաձայնությամբ, առանց վարձատրության, կարող է ներգրավվել քրեակատարողական հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներում։
2. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով: