ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 11 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 37. Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարումը
Հոդված 37. Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարումը
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարման, ինչպես նաև դատապարտյալի կողմից կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականության կատարումը, եթե այդպիսին սահմանել է դատարանը:
2. Պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը պատժի կատարումից հետո այդ մասին տեղեկացնում է եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: