Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 14 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 55. Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը

1. Դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։

2. Կարգապահական գումարտակում պահվող և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։