Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 65. Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65. Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը

1. Դատապարտյալը պատժի ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ քրեակատարողական հիմնարկում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։

2. Պահպանելով անվտանգային գոտու տեսակը՝ պատժի կատարումը շարունակելու համար դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարող է թույլատրվել՝

1) դատապարտյալի ռիսկայնությամբ պայմանավորված.

2) դատապարտյալի անվտանգությունն ապահովելու նպատակով.

3) դատապարտյալի հիվանդությամբ պայմանավորված .

4) քրեակատարողական հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման արդյունքով.

5) արտակարգ կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի շենքային ենթակառուցվածքների վնասման արդյունքով.

6) դատապարտյալի՝ արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու նպատակով.

7) տվյալ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետագա պատիժը կրելը խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։